Գլեբ Անֆիլով
Գլեբ Անֆիլով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1886 |
Ծննդավայր | Օստրոլենկա, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 21, 1938 (52 տարեկան) |
Վախճանի վայր | Անդրբայկալ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ալեքսեևյան ռազմական ուսումնարան |
Գլեբ Անֆիլով (ռուս.՝ Глеб Иосафович Анфилов, ապրիլի 24, 1886, Օստրոլենկա, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1938, Անդրբայկալ[1]), ռուս պոետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլեբ Անֆիլովը ծնվել է Լեհաստանում` գնդապետի ընտանիքում։ 1906 թվականին գերազանցությամբ ավարտել է Վորոնեժի կադետական կորպուսը, այնուհետև Մոսկվայի Ալեքսանդրովսկի ռազմական ուսումնարանը և ստացել ինժեներական զորքերի պահեստազորի պոդպորուչիկի կոչում։ 1909-1913 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ավարտել է այն առաջին աստիճանի դիպլոմով և ոսկե մեդալով։ Ուսանողական տարիներին աշխատել է կոոպերացիայում։
1914-1916 թվականներին, որպես սակրավորական գումարտակի պորուչիկ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի և սուրբ Աննայի շքանշաններով։ 1918 թվականին Խարկովում աշխատել է կոոպերացիայում[2]։ 1920-1921 թվականներին Կարմիր բանակի կազմում, որպես կամավորական մարտնչել է Ուկրաինայում և Կովկասյան ռազմաճակատում։ Այնուհետև աշխատել է Մոսկվայում, Ցենտրոսոյուզում, զբաղվել է գրահրատարակչությամբ։ 1927 թվականի ամռանը ձերբակալվել է և 3 տարով աքսորվել Հյուսիսային երկրամաս, Ն. Նակորյակովի միջնորդության շնորհիվ աքսորումը կասեցվել է[2]։ Ավելի ուշ աշխատել է Արտաքին առևտրի ժողկոմում, Ժողկոմխորհի հրատարակչության գործերով կոմիտեում, Կուսակցական հրատարակչությունում։ 1935 թվականի փետրվարի 21-ին Մոսկվայում կալանավորվել է, Հատուկ խորհրդի կողմից դատապարտվել 5 տարվա աքսորի, էտապային կարգով ուղարկվել Անդրբայկալ, Բամլագի Քսենևսկ կայարան։ Աքսորավայրում աշխատել է շինարարության պլանավորող-տնտեսագետ, եղել է ճամբարային ամսագրի խմբագիր, գրել բանաստեղծություններ։ Ավելի ուշ տեղափոխվել է ընդհանուր աշխատանքների։ Պաշտոնական տվյալներով մահացել է աքսորում 1938 թվականի հունիսի 21-ին, մահվան հանգամանքները և տեղը անհայտ են։ 1957 թվականին հետմահու արդարացվել է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը` Իոսիֆ Իզմայլովիչ Անֆիլովը, զինվորական էր, Կուրսկի նահանգի տոհմական ազնվականներից, Սևաստոպոլի պաշտպանության հերոս։
- Մայրը` Ելիզավետա Դմիտրևնա Ռոմանովսկայա
- Եղբայրը` Բորիս Իոսիֆովիչ Անֆիլով (1882-1941), զինվորական, Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Ժամանակավոր կառավարության զինվորական կոմիսար, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արխիվագետ, արխիվաբան[3][4][5]։
- Զարմիկը` Գլեբ Բորիսովիչ Անֆիլովը (1923-1971), լրագրող, գիտության մասսայականացնող, գիտաֆանտաստիկ պատմվածքների հեղինակ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ սկսել է գրել մանկուց, «Տինոս» բանաստեղծության համար 1914 թվականին Նադսոնի անվան մրցույթում ստացել է առաջին մրցանակ։ Մի շարք բանաստեղծություններ տպագրվել են «Սովրեմեննիկ» ամսագրում (1915)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա բանաստեղծությունները չեն տպագրվել, ձերբակալման ժամանակ առգրավված բանաստեղծությունների երկու հաստ տետրերից մեկը հետագայում անհետացել է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анфилов Г. И. «Курок заржавленный чернеет строже…» / Публикация И. Г. Анфилова // Наше Наследие : иллюстрир. культурно-ист. журн.. — 1990. — № 14. — С. 85-88. (Жизнь и поэзия забытого поэта Г. И. Анфилова (1886-1933) по воспоминаниям его сына. Публикуются 12 стихотворений 1913-1933 гг., не издававшихся после революции.).
Գրահրատարակչություն
- Анфилов Г. И. Как торговать книгами в деревне : Советы и указания сел. кооперативам. — М.: Центрсоюз, 1925. — 34 с.
- Анфилов Г. И. Книга, журнал и газета в 1932/33 г. — [М.]: изд-во ЦК СРП «Работник просвещения», 1930. — 16 с. — (Библиотека копейка / Под ред. А. П. Шохина ; № 4-5. Культурная пятилетка в массы).
- Анфилов Г. И. Сельская книготорговля : (Руководство для книжных работников деревни). — М.: Центросоюз, 1927. — 140 с.
- Анфилов Г. И., Кремер А. А. Книготорговая сеть СССР в 1925-26 г. — М.: Работник просвещения, 1929. — 48 с. — (Книгоиздательское и книготорговое дело СССР в 1926 г.; Вып. 3).
- Анфилов Г. И., Кремер А. А. Книготорговая сеть СССР в 1926-27 г. — М.: Работник просвещения, 1929. — 40 с. — (Книгоиздательское и книготорговое дело СССР в 1927 году; Вып. 6).
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի երկու շքանշան
- Սուրբ Աննային շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ныне — город в Мазовецком воеводстве, Польша.
Сайт «Поэзия Московского университета» указывает местом рождения г. Ломжа. - ↑ 2,0 2,1 «Ходатайство Н. Накорякова, председателя Правления «Международной Книги» и председателя Правления Советской Энциклопедии — за Анфилова Глеба Иосифовича, кооператора». Заклеймённые властью. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «6. Георгиевские кавалеры». лейб-гвардии Егерский полк. Русская Императорская армия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Фельштинский Ю. Крушение мировой революции. Брестский мир: Октябрь 1917 — ноябрь 1918. — М.: ТЕРРА, 1992. — 656 с. — 10 000 экз. — ISBN 5-85255-111-2
- ↑ «Спасены архивные дела, фактически спасены от гибели». Из протоколов руководящих органов управления архивным делом в 1918—1928 гг. (1920—1922 гг.) // Отечественные архивы. — 2010. — № 5. Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Глеб Анфилов». Поэзия Московского университета: от Ломоносова и до …. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- «Глеб Иосафович Анфилов». Серебряного века силуэт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- Анфилов Г. И. Выдержки из писем // Москвичи в ГУЛАГе : Письма Глеба Анфилова; Список бывших политзаключенных / отв. сост. И. А. Мазус. — М.: Мемориал, 1996. — С. 5-48.(չաշխատող հղում)
- Паршин Е. (2009). «Анфилов Глеб Иосафович». Проза.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- Кравец Т. «Чудный свет пошел из Обояни…» // Городские Известия. —Курск — № 4 (2708).(չաշխատող հղում)
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 1938 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուս գրողներ